Քաղաքական

04.11.2019 15:13


Ինչ-որ խոհանոցային խոսակցություններ կուտակվում են և հասնում վարչապետին. Տոնոյանը՝ գեներալների դժգոհության մասին (տեսանյութ)

Ինչ-որ խոհանոցային խոսակցություններ կուտակվում են և հասնում վարչապետին. Տոնոյանը՝ գեներալների դժգոհության մասին (տեսանյութ)

Չկա այդպիսի բան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություններին:

«Ինձ թվում է՝ որոշ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են եւ հասնում վարչապետին, իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն: Կարող է կան գեներալներ, որոնց մոտ կա այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություններ լինեն»:

Նախարար նշեց, որ իրեն իհարկե, մտահոգում է, որ որոշ գեներալներ անցնում են այս կամ այն քրեական գործով. «Բայց ես կարծում եմ, որ դա նաեւ որոշակի մեր բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ է պահում»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը