Աշխարհ

05.11.2019 17:25


Թուրքիայի հետախուզությունը Սիրիայում ձերբակալել է ալ-Բաղդադիի քրոջը

Թուրքիայի հետախուզությունը Սիրիայում ձերբակալել է ալ-Բաղդադիի քրոջը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվանից հետո Թուրքիայի հետախուզությունը Սիրիայի Ազեզ բնակավայրի մերձակայքում ձերբակալել է Բաղդադիի քրոջը` Ռասմիյա Ավադին:

Նշվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը 65-ամյա Ռասմիյա Ավադից բացի ձերբակալել են նաև իր սկեսուրին և 5 երեխաներին:

Թուրք պաշտոնյաներից մեկը «France press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ թուրք ուժայինների կատարած գործը հետախուզության տեսանկյունից «ոսկու արժեք» ունի և հավելել, որ Ավադը և իր ընտանիքը հարցաքննվում են պետական արարողակարգին համապատասխան:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը թեմայի շուրջ գրառում է կատարել Twitter-ում:

Նա հաստատել է Բաղդադիի քրոջ և վերջինիս ընտանիքի ձերբակալության մասին լուրերը և նշել. «Թուրքիան առանց հապաղելու շարունակում է ահաբեկչության դեմ պայքարը»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը