Լրահոս

07.11.2019 17:15


«Ամուսնուս հետ վայելել ենք Հայաստանի ջերմությունն ու հյուրընկալությունը»․ Սատի Կազանովան մասնակցել է Կոբզոնին նվիրված համերգին

«Ամուսնուս հետ վայելել ենք Հայաստանի ջերմությունն ու հյուրընկալությունը»․ Սատի Կազանովան մասնակցել է Կոբզոնին նվիրված համերգին

ՌԴ հայտնի երգչուհի Սատի Կազանովան ամուսնու հետ այցելել է Հայաստան և Instagram-ում կիսվել Հայաստանից լուսանկարներով և տպավորություններով։

Լուսանկարներից մեկում Սատին հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն «Մատենադարան»-ի մոտ է, մյուսում պատկերված է Խոր Վիրապը՝ Արարատ լեռան ֆոնին։

Երգչուհին ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված բարեգործական համերգին։

«Ամաչում եմ խոստովանել, որ լինելով կովկասցի՝ առաջին անգամ եմ այցելում այս զարմանալիորեն գեղեցիկ երկիր։ Ես և ամուսինս վայելեցինք Հայաստանի ջերմությունն ու հյուրընկալությունը»,- գրել է Սատին։

Երգչուհին նաև խոստովանել է, որ Երևանում կայացած հիշատակի երեկոյի շնորհիվ ավելին իմացավ մեծ անհատականության և արտիստի (Իոսիֆ Կոբզոնի) մասին, իսկ նրա սերը, հարգանքը և երախտագիտության զգացումը Կոբզոնի հանդեպ կրկնապատկվել է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը