Աշխարհ

08.11.2019 13:45


Մխիթարյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին

Մխիթարյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ընտրանու առաջիկա հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է իտալական մամուլը: Հայ կիսապաշտպանը, որն արդեն 5 շաբաթ է չի մասնակցում «Ռոմա»-ի խաղերին, մարզադաշտ կվերադառնա միայն ընթացիկ ամսվա՝ նոյեմբերի ավարտին: Մխիթարյանը բաց կթողնի նոյեմբերի 15-ին և 18-ին Եվրո-2020 որակավորման վերջին տուրի խաղերին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցի Հունաստանի հետ նոյեմբերին կայանալիք խաղին: Եվրո-2020-ի 8-րդ տուրի Ֆինլանդիայի դեմ խաղում ստանալով երրորդ դեղին քարտն ընթացիկ մրցաշրջանում` Հարոյանը զրկվեց հաջորդ հանդիպմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբում 3-րդ Հերթական տուրերի ավարտից հետո Իտալիայի հավաքականն իր բացարձակ արդյունքով` 24 միավոր, առաջատարն է: Նրանք չունեն ոչ մի պարտություն և տոնել են միայն հաղթանակ: Երկրորդը 15 միավորով Ֆինլանդիան է: 10-ական միավոր ունեն Հայաստանը և Բոսնիա և Հերցեգովինան: 8 միավորով նախավերջինը Հունաստանն է, իսկ 2 միավոր ունի Լիխտենշտեյնը:

Այս խորագրի վերջին նյութերը