Տնտեսական

16.02.2011 13:18


Արա Նռանյան. «Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը սխալ է»

Արա Նռանյան. «Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը սխալ է»
«Եթե կառավարությունն այսօր հայտարարում է, թե գնաճի հիմնական պատճառը միջազգային շուկաներում պարենամթերքի և մի շարք ապրանքների բարձրացումն է, ապա Հայաստանում անհեթեթ է գնողունակ պահանջարկի և եկամուտների նվազման ճանապարհով այս գների վրա ազդելը»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նմա տեսակետ է հայտնել Աժ ՀՅԴ խնբակցության անդամ Արա Նռանյանը։
Նրա խոսքերով՝ կառավարությունը թանկացնում է փողի արժեքը և նվազեցնում դրամական զանգվածը Հայաստանում, որով և փորձում է կանխել գնաճը։ Սակայն Ա. Նռանյանի համոզմամբ՝ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը սխալ է, որը նվազեցնում է տնտեսական ակտիվությունը և է՛լ ավելի է աղքատացնում քաղաքացիներին ու խրախուսում արտագաղթը։
–Կառավարությունը ոչ մի ազդեցություն չի իրականացնում շուկայի վրա։ Ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ ինչպես օրինակ՝ ցորենի, շաքարի պահուստային ֆոնդը բավարար չէ, – նշեց բանախոսը։
Նա ավելացրեց, որ երկրին անհրաժեշտ ցորենի 65%–ը ներկրվում է, սակայն մեր պետությունը հնարավորություն ունի դրա մշակման ու աճեցման համար, և ոչ մի քայլ չի ձեռնարկվում այդ ուղղությամբ։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը