Աշխարհ

09.11.2019 18:19


Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը կարող է կայանալ ԱՄՆ-ում

Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը կարող է կայանալ ԱՄՆ-ում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը կարող է կայանալ ԱՄՆ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Morning Consult-ը: Ըստ պարբերականի ՈՒԵՖԱ-ն այժմ բանակցություններ է վարում կոմերցիոն գործընկերների հետ: Նախնական տեղեկություններով` եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել Նյու-Ջերսիի «Մետլայֆ» մարզադաշտում:

Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա սա կլինի պատմության մեջ առաջին անգամ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացվում է Եվրոպայի սահմաններից դուրս:

Այս խորագրի վերջին նյութերը