Քաղաքական

12.11.2019 10:11


ԵԱՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել․ «168 ժամ»

ԵԱՏՄ-ից  ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել․ «168 ժամ»

«ՀՀ Կառավարությունում ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն ստացած TOYOTA Land Cruiser Prado մակնիշի 4 շքեղ ջիփ-ամենագնացները (յուրաքանչյուրի արժեքը՝ շուրջ 70.000 դոլար) ներքին համաձայնությամբ մեջ-մեջ են արել փոխվարչապետի և նրա հովանավորյալի կոմֆորտն ապահովելու համար և թույլ չեն տվել, որ դրանք ծառայեն իրենց նպատակին։

Ավելին՝ 168․am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այս ամբողջ մախինացիան արվել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ձեռամբ։ Վերջինիս հրահանգով 2018 թ. դեկտեմբերին Երևան հասած 4 ջիփերից երկուսն օրերս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից վերադարձվել է կառավարություն, որպեսզի դրանցից մեկը ծառայի իրեն՝ Ավինյանին, մյուսը՝ վերջինիս հովանավորյալ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանին։

Ավելին՝ մեր հրապարակումից առաջ տեղեկացանք նաև, որ Ռուսաստանից բերված թանկարժեք մեքենաներն արդեն իսկ անթույլատրելիորեն շահագործվում են նոր «տերերի» կողմից՝ չլինելով փոխվարչապետի գրասենյակի և ՏՄՊՊՀ-ի հաշվեկռին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն խախտվել է սեփականության իրավունքի նորմը, և ամենակարևորը՝ ՀՀ-ՌԴ կառավարությունների միջև ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը, և միայն մի բանի համար, որպեսզի նորօրյա պաշտոնյաներն իրենց «կոմֆորտնի զգան»։

Այս խորագրի վերջին նյութերը