Լրահոս

17.02.2011 10:40


ԱՄՆ–ում «Հայկական ուժ» (Armenian Power) խմբավորման շուրջ 100 անդամ է ձերբակալվել

ԱՄՆ–ում «Հայկական ուժ» (Armenian Power) խմբավորման շուրջ 100 անդամ է ձերբակալվել

Ինչպես հաղորդում է «АР» գործակալությունը, ԱՄՆ–ի ուժայինները Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածում ձերբակալել են 1980–ականների վերջերին ստեղծված «Հայկական ուժ» (Armenian Power) անվամբ հայտնի հանցավոր խմբի 99 անդամի։

Դատախազության ներկայացուցիչ Թոմա Մորժեկան պատմել է, որ ձերբակալման գործողություններին մասնակցել են Կալիֆորնիայի և դաշնային ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ։

Ձերբակալությունները կատարվել են Գլենդելում և Արևմտյան Հոլիվուդում, ինչպես նաև Լոս Անջելեսում։

Խմբավորման անդամները մեղադրվում են սպանության, սպանության փորձի, առևանգման, շորթման և այլ  հանցագործությունների համար։ Ենթադրվում է, որ խմբավորումը շարունակաբար զբաղվել է անձնական տվյալների գողությամբ և ավազակությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը