Լրահոս

17.02.2011 15:22


Ադիբեկյանի ֆոնային տվյալները

Ադիբեկյանի ֆոնային տվյալները

«Սոցիոմետր» ՀԿ նախագահ Ահարոն Ադիբեկյանը «Դե ֆակտո» ակումբում ներկայացրել է իր ուսումնասիրության արդյունքները։ Նա նշել է, որ իր տպավորությամբ քաղաքական դաշտում հանդես եկող սուբյեկտները կա՛մ կույր են, կա՛մ խուլ՝ մեկը մյուսին չի ուզում տեսնել, մեկը մյուսին չի ուզում լսել։

Ա. Ադիբեկյանը նաև ասել է, թե իր տվյալները վերաբերում են ֆոնային ցուցանիշներին և ընտրությունների հետ անմիջական կապ չունեն, քանի որ պարզ չեն մասնակիցների ցանկը, նրանց կարգախոսները, ծրագրային դրույթները, ռեսուրսները և այլն։

Այսպիսով, Հայաստանում ընտրողների զանգվածը բաժանվում է 3 մասի՝ բողոքավորներ՝ 26%, մերժողներ՝ 35% և իշխանամետ զանգված՝ 39%։ Մերժողների մի մասը ընտրություններին չմասնակցելու լուրջ միտումներ ունի։

ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն ու ՕԵԿ–ը կարող են տանել իշխանամետ ձայների որոշ մասը։ Այդ ընտրազանգվածի որոշ մասը տատանվող է, նրանց մի մասը ձայնը կարող է տալ և ընդդիմադիրին,– ասել է նա։

Բողոքավոր դաշտում, նրա խոսքերով, մի մասը ո՛չ ՀԱԿ–ին, ո՛չ ՀՅԴ–ին, ո՛չ էլ «Ժառանգությանը» ձայն չի տա՝ սպասելով իր Մովսեսին։

Այս տվյալներում, սակայն, վարկանիշ չկա, սրանք ուղղակի ֆոնային տվյալներն են, որոնք օգտագործելով՝ կուսակցությունները կարող են հետագայում կառուցել իրենց քարոզարշավը։ Լուրջ կանխատեսումներ կարվեն հաջորդ տարվա փետրվարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը