Քաղաքական

21.11.2019 09:05


Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Նիկոլ Փաշինյան

Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Նիկոլ Փաշինյան

Մենք քարոզում ենք սեր, ես՝ ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես՝ ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց էն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»,–ասաց Փաշինյանը:

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը