Մեկնաբանություն

21.11.2019 12:22


Հիսուս Նազովրեցին ու Նիկոլ իջևանցին (տեսանյութ)

Հիսուս Նազովրեցին ու Նիկոլ իջևանցին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի «վկաները» նրան հաճախ համարում են մեր օրերի Հիսուս Քրիստոսը։ Նիկոլը համեստորեն չի հակառակվում։ Ավելին՝ ինքը սկսել է հավատալ, որ դա այդպես է։ Նա նույնիսկ ներկայանում է որպես Հիսուս։

Օրինակ՝ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատեց Հիսուս Քրիստոսի հետ՝ ցույց տալով, թե ինչպես է կատաղության ու ատելության փրփուրը բերանին խոսում սիրո և հանդուրժողականության մասին։

Նիկոլը մինչև քաջնազարավարի վարչապետ դառնալն էլ էր իրեն սրբացնում։ Մասնավորապես «Ելք» դաշինքի շրջանակներում։

«Երբեք լուսավորական գործունությունը կոմֆորտի գործունեություն չի եղել, Հիսուս Քրիստոսից մինչև Գրիգոր Լուսավորիչ դա եղել է զրկումների, տառապանքների, չհասկացվածության օտարման, մերժվածության, սրանք են փշերը, որոնց միջով պետք է անցնի ցանկացած մարդ, ով իրեն համարում է լուսավորության մարտիկ»,–հայտարարում էր Նիկոլը՝ Բ26–ի հաճախորդական նախագիծ հանդիսացող «Ելք» դաշինքի ձևավորման ժամանակ:

Եվ դա այն դեպքում, երբ դաշինքի ձևավորումից շաբաթներ առաջ դաշինքի մեկ այլ անդամ Էդմոն Մարուքյանին համարում էր իշխանության դրածո։

Նիկոլը «Ելք»-ից առաջ էլ է իրեն Քրիստոսի տեղ դրել։ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի շրջանակներում։

Այս ամենի արդյունքում նա հայտնվեց երկրի հակառակ կողմում։ Իսկ այնտեղ բազմաթիվ հիսուսներ, նապոլեոններ, մակեդոնացիներ, կեսարներ ու նմանատիպ այլ դեմքեր կան։ Նիկոլը բացառություն չկազմեց։

Միակ սպորտային հետաքրքրության հարցն այժմ այն է, թե ինչ և ինչպես է անելու այն ամբոխը, որը երեկ կուռք էր սարքել Նիկոլին, այսօր մի քիչ շշմած է, իսկ վաղը զբաղվելու է իր սիրած գործով՝ կուռքի տապալմամբ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը