Աշխարհ

22.11.2019 09:54


Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է. Մեդվեդև

Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է. Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը Ռուսաստան անվանել է երկու երկրի միջև գործընկերության և բարեկամության անմիջական հաստատում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ՌԴ վարչապետն ուշադրություն է հրավիրել Ալիևայի այցի ծրագրի հագեցվածության վրա, որը ներառում է նաև հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսված է ուրբաթ:

Հանդիպման սկզբում Մեդվեդևը նշել է, որ նախատեսվում է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը միջտարածաշրջանային համաժողովին: «Այդ բոլորն արտահայտում են բարիդրացիական հարաբերությունների, գործընկերության և մեր երկրների միջև բարեկամության մակարդակը»,-ասել է ՌԴ վարչապետը բանակցությունների մեկնարկին՝ առաջարկելով քննարկել երկկողմ փոխգործակցության խնդիրները:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը