Աշխարհ

22.11.2019 13:10


ԱՄՆ սենատորը նույնպես արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

ԱՄՆ սենատորը նույնպես արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգից հանրապետական սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից Սենատ ներկայացված՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը նույնպես վետո էր դրել քվեարկության վրա:

Փերդյուն պատճառաբանել է, թե դեռևս ժամանակը չէ այն քննարկելու համար: Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 27-ին ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը նշել է, որ եթե սենատոր Դեյվիդ Փերդյուն իր մեջ չի կարողանում այդքան քաջություն գտնել՝ մերժելու Էրդողանի վետոն ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, ապա նա պետք է պարզապես դեմ քվեարկի թիվ 150 բանաձևին:

«Եթե սենատոր Փերդյուն և նրա մի շարք գործընկերներ ցանկանում են դեմ քվեարկել թիվ 150 բանաձևին, ապա նրանք պետք է չխանգարեն Սենատի իրենց գործընկերների ճնշող մեծամասնությանը՝ քվեարկել այս երկկուսակցական բանաձևի օգտին»,- նշել է նա:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը