Աշխարհ

27.11.2019 19:47


Twitter-ը կհեռացնի այն օգտահաշիվները, որոնցից չեն օգտվել ավելի քան վեց ամիս

Twitter-ը կհեռացնի այն օգտահաշիվները, որոնցից չեն օգտվել ավելի քան վեց ամիս

Twitter-ի վարչակազմը նախազգուշացումներ Է ուղարկում այն օգտատերերին, որոնք սոցիալական ցանց չեն մտել ավելի քան վեց ամիս: The Verge-ի տվյալներով, այդ օգտահաշիվները կհեռացվեն, եթե դրանց տերերը հաշվեգրանցումից չօգտվեն մինչեւ դեկտեմբերի 11-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տեղեկատվությունը հրատարակությանը հաստատել Է Twitter-ի պաշտոնական ներկայացուցիչը, որը վկայակոչել Է սոցցանցի կանոնները ոչ ակտիվ օգտահաշիվների նկատմամբ: «Մենք սկսել ենք ակտիվորեն դիմել այն օգտահաշիվների տերերին, որոնցից չեն օգտվել ավելի քան վեց ամիս՝ հայտնելու, որ նրանց պրոֆիլները կարող են ընդմիշտ հեռացվել երկարատեւ անգործության պատճառով»,-հայտնել են Twitter-ում:

Սոցցանցի ներկայացուցիչը նաեւ պարզաբանել Է, որ օգտահաշվի հեռացումը տեղի չի ունենա մի ակնթարթում, գործընթացը կտեւի մի քանի ամիս:

Նշվում Է, որ Twitter-ը դեռեւս դիրքորոշում չունի մահացածների օգտահաշիվների վերաբերյալ: Ընկերությունում լուծումներ են փնտրում, որպեսզի հնարավոր լինի պահպանել հիշողությունը՝ օգտագործելով նման պրոֆիլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը