Աշխարհ

27.11.2019 19:15


Մխիթարյանը հայտավորված է «Իստանբուլ Բաշաքշեհիրի» հետ խաղին

Մխիթարյանը հայտավորված է «Իստանբուլ Բաշաքշեհիրի» հետ խաղին

«Ռոման» ներկայացրել է թիմի հայտացուցակը Եվրոպա լիգայի 5-րդ տուրի «Իստանբուլ Բաշաքշեհիրի» դեմ խաղի համար, հաղորդում է Sky Italia-ն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է հռոմեական թիմի հայտացուցակում։

Դարպասապահներ. Պաու Լոպես, Կարդինալի, Ֆուզատո:

Պաշտպաններ. Սմոլինգ, Կոլարով, Սանտոն, Ֆասիո, Մանչինի, Սպինացոլա։

Կիսապաշտպաններ. Պելեգրինի, Պերոտի, Վերետու, Ձանիոլո, Դիավարա, Մխիթարյան։

Հարձակվողներ. Ջեկո, Չենգիզ, Կալինիչ, Անտոնուչի, Կլյույվերտ:

Հիշեցնենք, որ «Իստանբուլ Բաշաքշեհիրի»-«Ռոմա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին, ժամը՝ 21։55-ին։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը