Լրահոս

16.03.2009 10:45


Արթուր Աբրահամը 9-րդ անգամ պահպանեց իր տիտղոսը

Արթուր Աբրահամը 9-րդ անգամ պահպանեց իր տիտղոսը

IBF վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 9-րդ անգամ պահպանեց իր տիտղոսը՝ հաղթելով մինչ այս ոչ մի պարտություն չկրած ամերիկացի Լախուան Սայմոնին։ Արթուր Աբրահամը, չնայած ակնհայտ առավելությանը, չկարողացավ ժամանակից շուտ ավարտել մարտը։

Այժմ հայ բռնցկամարտիկը նպատակադրվել է մենամարտել WBC և WBO միասնական տիտղոսակիր, միջին քաշային Քելլի Պավլիկի հետ։

2008 թ.-ին հայազգի Արթուր Աբրահամը 3-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցկամարտիկ՝ ետևում թողնելով գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոյին։

Այս խորագրի վերջին նյութերը