Աշխարհ

28.11.2019 14:42


ՀԱՊԿ ղեկավարները Բելառուսի ներկայացուցչին հաստատեցին գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՀԱՊԿ ղեկավարները Բելառուսի ներկայացուցչին հաստատեցին գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Մենք հարցեր ունեինք՝ կապված գլխավոր քարտուղարի նշանակման հետ: Այսօր պետությունների ղեկավարները Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին շնորհավորեցին 2020 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել Է Սեմերիկովը:

Այս խորագրի վերջին նյութերը