Քաղաքական

02.12.2019 13:58


ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի և ուսանողների հանդիպումը (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի և ուսանողների հանդիպումը (տեսանյութ)

Tert.am-ը գրում է, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետում ընթանում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և ուսանողների հանդիպումը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների ուսանողները դասադուլ էին անում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց։

Պատճառն այն էր, որ ուսանողները նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։ Ուսանողները ստացել են ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պատասխանը, որը չէր գոհացրել նրանց։

ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն նստացույցի մասնակիցներին էր մոտեցել և խոստացել էր հանդիպել նրանց հետ՝ քննարկելու պահանջները։

Այս խորագրի վերջին նյութերը