Լրահոս

02.12.2019 16:25


Կոտայքի մարզում Պռոշյան գյուղի դաշտում հայտնաբերվել է դեմքն ամբողջովին բզկտված տղամարդու դի (տեսանյութ)

Կոտայքի մարզում Պռոշյան գյուղի դաշտում հայտնաբերվել է դեմքն ամբողջովին բզկտված տղամարդու դի (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա:

Ոստիկանները նշված վայրում՝ դաշտի մեջ, հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի՝ դեմքն ամբողջովին բզկտված:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդու մահան պատճառը հանկարծամահությունն է եղել:

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը