Լրահոս

02.12.2019 18:04


Դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Արմավիրի քաղաքապետարանի մոտ կայանված ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված УАЗ-ում

Դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Արմավիրի քաղաքապետարանի մոտ կայանված ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված УАЗ-ում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Արմավիրի քաղաքապետարանի դիմաց կայանված ՀՀ ՊՆ N զորամասի հաշվեկշում գրանցված УАЗ (Буханка) մակնիշի ՊՆ 2376 Տ համարանիշի ավտոմեքենայում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շարժիչի հատվածում և մասամբ՝ սրահի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը