Աշխարհ

04.12.2019 14:08


Հաճույք է խաղալ Հենրիխի, Ձանիոլոյի և Ջեկոյի կողքին. Պելեգրինի

Հաճույք է խաղալ Հենրիխի, Ձանիոլոյի և Ջեկոյի կողքին. Պելեգրինի

«Ռոմայի» առաջատարներից մեկը՝ Լորենցո Պելեգրինին խոսել է թիմակիցների և առաջիկա սպասելիքների մասին:

«Վստահ եմ, որ հիանալի մրցաշրջան ենք անցկացնելու: Խաղալ Ձանիոլոյի, Միկիի և Ջեկոյի կողքին դա մեծագույն հաճույք է: Հիանալի կոլեկտիվ է թիմում հավաքվել և մենք պատրաստ ենք պայքարել յուրաքանչյուրի հետ: Ես սկսել եմ ավելի մոտիկ խաղալ հարձակվողներին, որն ինձ գերագույն հաճույք է պատճառում»:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պելկեգրինին կատարել է 8 գոլային փոխանցում և այդ ցուցանիշով լավագույնն է Իտալիայում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը