Քաղաքական

04.12.2019 15:04


«Եթե չլիներ ԲՀԿ-ն, իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի», «Քանի՞ գլխանի էիք, որ չընտրեիք». վիճաբանություն Նաիրա Զոհրաբյանի և Ալեն Սիմոնյանի միջև (տեսանյութ)

«Եթե չլիներ ԲՀԿ-ն, իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի», «Քանի՞ գլխանի էիք, որ չընտրեիք». վիճաբանություն Նաիրա Զոհրաբյանի և Ալեն Սիմոնյանի միջև (տեսանյութ)

ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների փոխադարձ մեղադրանքները շարունակվում են, նիստը լարված է: Այս անգամ վիճաբանություն սկսվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջև:

«Անկեղծ ասած զզվելի է, ուղղակի նողկալի: Որպես 12 տարվա խորհրդարանական երբևէ այսքան ցածրակարգ խորհրդարան, այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել»,-իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հավելեց. «Ձեր սիրելի քաղաքապետը, որը իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է, չի հասկացել, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, Ազիզյաններն են, Գառնիկն է, չի կարողանում, էդ մարդը հնարավոր ներդրումների համար չի կարողացել բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի այդ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան, սա է խնդիրը, սրա մասին է խոսել և ասում պարոն Ծառուկյանը»:

Զոհրաբյանն ասաց, որ անհարմար է անընդհատ իրենց հիշեցնել, թե սա և նա եղել են կոալիցիա: «Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել որևէ բան հիշեցնել, բայց հիմա ստիպված եմ հիշեցնելու. եթե չլիներ «Բարգավաճ Հայաստան»-ը, ապա այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու և հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք, որտեղ կհայտնվեիք»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, նա արձագանքեց. «Էդ քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք»:

«Ի՞նչ պիտի անեինք, չլինեինք, չէր ընտրվի: Ո՞նց թե, քանի գլխանի էիք»,-հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը, որին ի պատասխան Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ըտենց»:

Այս բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ յուրաքանչյուրն իրավունք ունի կարծիք հայտնելու՝ լինի ընդդիմություն, թե իշխանություն:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը