Աշխարհ

06.12.2019 10:45


Պրանկեր Լեքսուսը հրապարակել է Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը (տեսանյութ)

Պրանկեր Լեքսուսը հրապարակել է Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը (տեսանյութ)

Հայտնի ռուս պրանկեր Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) իր ֆեյսբուքյան էջում պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին:

Նա խոստովանել է, որ օտար պետության ղեկավարին որոշել է զանգել նրանից հետո, երբ հեռուստահաղորդավարուհի Օլգա Սկաբեևան «60 րոպե» հաղորդման շրջանակում պատմել է Զելենսկիի հետ իր հեռախոսազրույցի մասին:

Պրանկերը զրույցը սկսել է հետևյալ կերպ. «Կրեմլը գծի վրա է»:

«Դե վերջապես, հարազատս, ռուսական համարից զանգահարեցիր: Եվ ուրեմն՝ ի՞նչ է ձեր ուզածը»,-ասել է Զելենսկին:

Ստոլյարովը պատասխանել է, որ խնդրում է չեղարկել Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից երկիր մուտք գործելու վերաբերյալ իրենց նկատմամբ սահմանված արգելքը:

Խոսափողի մյուս ծայրից անորոշ պատասխան է եկել, հասկացվել է միայն «Փառք Ուկրաինային» արտահայտությունը: Դրանից հետո հեռախոսազանգն ընդհատվել է:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը