Աշխարհ

07.12.2019 09:50


«Ինտեր»-«Ռոմա» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

«Ինտեր»-«Ռոմա» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալիայի առաջնության 15-րդ տուրի շրջանաներում «Ռոմա»-ն Միլանում հյուրընկալվեց «Ինտեր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին անընդմեջ գրոհներով: Թիմերից ոչ մեկին ակնհայտ կերպով չէր հաջողվոմ գտնելու մեկ մեկու խոցելի օղակները: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում առավել սուր գրոհում էր «Ինտեր»-ը, բայց շատ լավ էր գործում «Ռոմա»-ի դարպասապահ Միրանտեն: Հանդիպման վերջնամասում գնդակին ավելի շատ տիրում էին «գայլերը»: «Ինտեր»-«Միլան»՝ 0:0:

Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց վերջնամասում՝ 88-րդ րոպեին:

«Ռոմա»-ն հաջորդ խաղը կանցկացնի Եվրոպայի լիգայում՝ մրցելով «Վոլֆսբերգեր»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին:

Այս խորագրի վերջին նյութերը