Լրահոս

07.12.2019 16:43


Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներից մեկը տանտիրոջ թոռն է

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներից մեկը տանտիրոջ թոռն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին:

Բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել է գողացված ապրանքներ, դիմակներ: Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը կասկածվում են երեկ՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի: Տարեց կնոջը պատճառել էին մոտ 2 մլն դրամի վնաս:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ խմբի 4 անդամներն էլ ձերբակալվել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների շնորհիվ պարզվել է նաև, որ այս խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ է կատարել, այդ թվում՝ մեկը ՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, մեկը՝ Երևանի «Ֆլեշ» բենզալցակայանում, մեկը՝ Աբովյան քաղաքում, մեկն էլ՝ Արմավիրի մարզում: Կան կասկածներ, որ հնարավոր է՝ նմանատիպ այլ դեպքեր արած լինեն:

Այս խորագրի վերջին նյութերը