Լրահոս

07.12.2019 16:53


«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 4000 դոլար գումարով պայուսակ

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 4000 դոլար գումարով պայուսակ

«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հերթական անգամ հայտնաբերվել է գումարով պայուսակ: Այս մասին ասված է օդանավակայանի ֆեյսբուքյան էջում․

«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր:

Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:

Հարգելի՛ ուղևորներ, հորդորում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը