Աշխարհ

11.12.2019 22:15


ԱՄՆ-ում կինը 5 մլն դոլար շահելու մասին իմացել է Facebook-ից

ԱՄՆ-ում կինը 5 մլն դոլար շահելու մասին իմացել է Facebook-ից

Միացյալ Նահանգների Միչիգանի նահանգի բնակչուհիներից մեկը տեղական վիճակախաղով 5 մլն դոլար իր շահումի մասին իմացել Է Facebook-ի նորությունների ժապավենից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI գործակալությունը:

Հաղթողը պատմել Է, որ վիճակախաղի տոմսը ձեռք Էր բերել դեռ նոյեմբերին, իսկ հետո մոռացել Էր դրա մասին: «Գիշերը, արդեն խաղարկությունից հետո, ես աչքի Էի անցկացնում Facebook-ի իմ նորությունների ժապավենը: Հաղորդագրություն տեսա այն մասին, որ ինչ-որ մեկը Քենթի իմ շրջանում խոշոր ջեքփոթ Է շահել,-նշել Է նա:-Սկսեցի կարդալ այդ հոդվածը եւ հասկացա, որ նա տոմսը գնել Է նույն այն խանութից, որտեղից նաեւ ես Էի գնել իմը: Ես հանեցի տոմսս՝ ստուգելու համարները եւ հասկացա, որ հաղթող եմ դարձել»:

Ամերիկուհին նախընտրել Է միանվագ ստանալ շուրջ 3,2 մլն դոլարի չափով վճարը` հրաժարվելով ամբողջ գումարի ոչ մեծ կանոնավոր վճարումներից: Հաղթողը պատմել Է, որ ինքը պլանավորում Է իր շահումն օգտագործել պարտքերը մարելու համար, ճանապարհորդություն կատարել, իսկ մնացած միջոցները դնել բանկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը