Լրահոս

13.12.2019 15:45


Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Նորապատ–Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 36 FZ 917 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 PA 816 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ տուժածները ընտանիքի անդամներ էին. մահացածը տղան էր, իսկ վիրավորները՝ հայրն ու մահացածի եղբայրը:

Մահացածն էլ մի քանի օր առաջ էր վերադարձել Հայաստան՝ Ամանորը ընտանիքի անդամների հետ դիմավորելու նպատակով, ով 3 տարի գտնվում էր արտերկրում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը