Աշխարհ

19.12.2019 11:27


Թրամփն իմփիչմենթի քվեարկությունը Դեմոկրատական կուսակցության «քաղաքական ինքնասպանություն» է որակել

Թրամփն իմփիչմենթի քվեարկությունը Դեմոկրատական կուսակցության «քաղաքական ինքնասպանություն» է որակել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում մեղադրանքի երկու հոդվածներով որակել Է Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանություն:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս հայտարարությամբ ԱՄՆ-ի ղեկավարը դեկտեմբերի 18-ին հանդես Է եկել կողմնակիցների առջեւ Միչիգանի նահանգում: «Անբան դեմոկրատները (…) բացահայտորեն իրենց խորին ատելությունն են հայտնում (…) ամերիկացի ընտրողներին: Այդ անօրինական եւ քաղաքականապես պատվիրված իմփիչմենթը Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանության երթն Է»,- ասել Է նա: «Այսօր դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում փորձում են վերացնել տասնյակ միլիոնավոր ամերիկացի հայրենասերների ձայները»,-համոզված Է Թրամփը՝ խոսելով 2016 թվականի ընտրությունների արդյունքների մասին, որոնց արդունքում ինքն զբաղեցրեց նախագահի պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը