Լրահոս

20.12.2019 16:45


Niva-ի վարորդը բախվել է բետոնե եզրաքարին և կողաշրջվել

Niva-ի վարորդը բախվել է բետոնե եզրաքարին և կողաշրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 65 OO 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղուց դեպի նոր կառուցվող Աշտարակի խճուղու ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը