Քաղաքական

20.12.2019 17:51


Պատկերացրեք Լուսինե Աբգարյանի վիճակը, եթե ազատ արձակեր հորս. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Պատկերացրեք Լուսինե Աբգարյանի վիճակը, եթե ազատ արձակեր հորս. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Պատկերացնո՞ւմ եք Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի վիճակը, եթե ազատ արձակեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Այն մթնոլորտը, այն ինչը, որ կատարվում է մեր դատական իշխանության հետ։ Եվ այդ մթնոլորտում սպասել, որ դատավոր պետք է հերոսանա… Պատկերացրեք՝ Լուսինե Աբգարյանի վիճակը, եթե ազատ արձակեր հորս, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվեր։ Երբ անցած անգամ հորս ազատ էին արձակել, հաջորդ օրը ՀՀ վարչապետը կոչ արեց փակել դատարանների մուտքերը։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, աշխարհում չլսված բան է»։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը