Լրահոս

25.12.2019 12:30


Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը ВАЗ 2101-ով վրաերթի է ենթարկել 30–ամյա հետիոտնին ու դիմել փախուստի

Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը ВАЗ 2101-ով վրաերթի է ենթարկել 30–ամյա հետիոտնին ու դիմել փախուստի

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:10-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը «դեմքի սալջարդ, վերքեր, գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Հրազդան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարինե Դ.-ին, ապա շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ջիվան Անտոնյանը Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասում «Սոնի» մթերային խանութի դիմաց վրաերթի է ենթարկել Կարինե Դ.-ին և նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Ոստիկանները Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի թիվ 10 ավագ դպրոցի մոտ հայտնաբերել են Ջ. Անտոնյանին և նրա կողմից շահագործվող ВАЗ 2101 մակնիշի 42 ԼՕ 060 համարանիշի ավտոմեքենան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Անտոնյանը եղել է ակնհայտ ոչ սթափ վիճակում և հրաժարվել է սահմանված կարգով՝ սթափության զննություն անցնելուց: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը