Լրահոս

27.12.2019 11:55


Mercedes-ը բախվել է կայանված Mercedes-ին և կողաշրջվել

Mercedes-ը բախվել է կայանված Mercedes-ին և կողաշրջվել

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 QT 294 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բեկնազարյանի փողոցում՝ «Էնցո» կահույքի սրահի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 41 GP 044 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes մակնիշի 36 QT 294 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և քարշակի միջոցով տեղափոխվեց անվտանգ վայր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին առաջինը օգնության են հասել «Էնցո» կահույքի սրահի աշխատակիցները։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը