Քաղաքական

28.12.2019 09:39


Քաշքշոց Փաշինյանի՝ Գյումրի այցի ժամանակ (տեսանյութ)

Քաշքշոց Փաշինյանի՝ Գյումրի այցի ժամանակ (տեսանյութ)

Aravot.am-ը գրում է․ «Գյումրու Անի թաղամասի Խորենացի փողոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ պաշտոնապես հանձնվեցին «Առդա» բարեգործական հիմնադրամի կառուցած 11 սոցիալական բնակարանները, որոնց վիճակահանությունը մի քանի օր առաջ կատարվել էր Գյումրու քաղաքապետարանում:

Ի դեպ, նորակառույց շենքի մոտ վարչապետին սպասում էր ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը ծեծելու մեջ մեղադրվող, կալանավորված Զոհրապ Եսիմսեյտովի մայրը: Նախքան վարչապետի Անի թաղամաս հասնելը, ոստիկանները փորձում էին նրան հեռացնել տարածքից, սակայն կինն ընդդիմանում էր: Նա վազեց վարչապետի հետևից, գոռում էր, որ թողնեն՝ մոտենա, սակայն ոստիկանները չթույլատրեցին:

Հիշեցնենք նաև, որ այս կնոջ որդու կալանավորման պատճառը եղել էր Ռոբերտ Քոչարյանի՝ երկրաշարժի զոհերի հիշատակին ուղարկված ծաղկեպսակի մասին Կարեն Սարուխանյանի գրառումը»։

Այս խորագրի վերջին նյութերը