Աշխարհ

30.12.2019 18:55


Սիրիայում թուրքական բանակը կորուստներ է կրել

Սիրիայում թուրքական բանակը կորուստներ է կրել

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության ընթացքում թուրքական զինուժը բախումներ է ունեցել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF-ՍԴՈՒ) հետ:

Թուրքական զինուժը, որը ցանկանում է իր վերահսկողության տակ պահել M4 միջազգային ճանապարհը, ծանր զինատեսակներով հարձակվել է Այն Իսա շրջանից 20կմ արևելք գտնվող Սիրիայի կառավարական ուժերի հենակետերի վրա:

Քրդական աղբյուրի փոխանցմամբ` զինված հարձակման ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը բազմաթիվ մարդկային կորուստներ են կրել, ինչպես նաև ոչնչացվել են կառավարական ուժերին պատկանող 3 ռազմամեքենա:

Նշվում է, որ թուրքական ուժերի դեմ հակահարձակում են գործել Սիրիայի քրդական ուժերը, ինչի հետևանքով թուրքերը տվել են 3 զոհ ու կորցրել 1 զրահամեքենա:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը