Քաղաքական

01.01.2020 20:18


Քոչարյանի աջակիցները գնացել են ԱԱԾ

Քոչարյանի աջակիցները գնացել են ԱԱԾ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր կեսօրից ԱԱԾ մեկուսարանի մոտ էին, որտեղ գտնվում են ՀՀ երկրորդ նախագահը և Թիվ 5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը:

Նրանք հենց փողոցում շամպայն են բացել, շնորհավորել կալանավորների Ամանորը և միմյանց: Մեկ ժամից ավելի մնացել են Նալբանդյան փողոցում ու հեռացել:

«Գիտակից մարդիկ ամենուր Ձեր կողքին են պարոն ՆԱԽԱԳԱՀ»,-գրված է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական էջում:

Այս խորագրի վերջին նյութերը