Լրահոս

01.01.2020 20:40


Գյումրիում ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Գյումրիում ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

«911» ծառայություն հունվարի 1-ին տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ մարզպետարանի դիմաց, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz E260» (վարորդ` Նշան Ե.) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Նշան Ե.-ն (ծնված 2001 թ.) և Գևորգ Ե.-ն (ծնված 1998 թ.) տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը