Աշխարհ

02.01.2020 13:04


Հռոմի պապը Նոր տարվա տոնակատարության ժամանակ հարվածել է մի կնոջ (տեսանյութ)

Հռոմի պապը Նոր տարվա տոնակատարության ժամանակ հարվածել է մի կնոջ (տեսանյութ)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների հետ շփման ժամանակ հարվածել է մի կնոջ ձեռքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով CBS News-ին։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կինը փորձում արգելապատնեշի մյուս կողմից բռնել պոնտիֆիկի ձեռքը, երբ նա անցնում է Ամանորը տոնող մարդկանց մոտով։

Հռոմի պապը կտրուկ է արձագանքում կնոջ գործողություններին՝ մի քանի անգամ հարվածելով նրա ձեռքերին։

Միջադեպից անմիջապես հետո իրավիճակին միջամտում է Պապի թիկնապահը։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը