Լրահոս

03.01.2020 11:56


Զազրելի դեպք Երևանում. 34-ամյա տղամարդը սեռական բնույթի ոտնձգություն է կատարել անչափահասի նկատմամբ

Զազրելի դեպք Երևանում. 34-ամյա տղամարդը սեռական բնույթի ոտնձգություն է կատարել անչափահասի նկատմամբ

Երեւանում 34-ամյա տղամարդ է կալանավորվել 10-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար:

Զազրելի դեպքը գրանցվել է տղամարդու տանը, ուր փոքրիկը գնացել էր նրա երեխաների հետ խաղալու:

Նախնական քննության տվյալներով` տղամարդու երեխաները` 5 եւ 9 տարեկան, իրենց տուն են հրավիրել հարեւան շենքում բնակվող 10-ամյա աղջկան` միասին խաղալու համար: Երեխաները փակ պատշգամբում սկսել են մանկական խաղեր խաղալ, որոնց հետագայում միացել է նաեւ հյուրընկալող երեխաների հայրը` 34 տարեկան ու ստանձնել «Բժշկի» դեր: Ըստ խաղի կանոնների, երեխաներին բուժելու պատրվակով նրանց հերթով կանչել իր մոտ` ննջասենյակ, որի ընթացքում էլ նախ մերսել է հյուընկալված երեխային, ապա` որպես բժիշկ, հանձնարարել է նստել մահճակալին ու փակել աչքերը` սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելով նրա նկատմամբ: Ընդ որում`իր հանցավոր մտադրությունն ավելի դյուրին իրագործելու համար, իր դստերը հանձնարարել է փակ պատշգամբում թղթի վրա գրառել 1-ից մինչև 100 թվանշանները:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ու կալանավորվել:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:

Այս խորագրի վերջին նյութերը