Լրահոս

07.01.2020 16:10


Կոտայքի մարզում բախվել են Daewoo-ն ու ՎԱԶ-2115-ը. 9-ը վիրավորների թվում կան երեխաներ

Կոտայքի մարզում բախվել են Daewoo-ն ու ՎԱԶ-2115-ը. 9-ը վիրավորների թվում կան երեխաներ

Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 23:10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Դավիթ Մստոյանի վարած ՎԱԶ-2115 մակնիշի 34 RF 160 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ, 21-ամյա Վահան Գալստյանի վարած Daewoo մակնիշի 35 VC 213 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վ. Գալստյանի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 55-ամյա Սիլվա Մստոյանը, 31-ամյա Ինգա Ամարյանը և Daewoo-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչներ, 28-ամյա Ռիտա Մարտիրոսյանը, 50-ամյա Աիդա Գալստյանը, 7-ամյա Անգելինա Գալստյանը, 8-ամյա Աննա Գալստյանը և 47-ամյա Վարդուհի Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը