Լրահոս

07.01.2020 16:20


Արարատի մարզում մոտոցիկլետի և Nissan-ի բախման հետևանքով մոտոցիկլավարն օրեր անց հիվանդանոցում մահացել է (տեսանյութ)

Արարատի մարզում մոտոցիկլետի և Nissan-ի բախման հետևանքով մոտոցիկլավարն օրեր անց հիվանդանոցում մահացել է (տեսանյութ)

Հունվարի 5-ին, հիվանդանոցում մահացել է հունվարի 2-ին ծայրահեղ ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխված 45-ամյա Մնացական Միքայելյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 2-ին Արարատի մարզում իր վարած եռանիվ մոտոցիկլետով վթարի ենթարկվելուց հետո, երբ բախվել էին 25-ամյա Հովհաննես Մինասյանի Nissan-ն ու իր մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 2-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ բախվել էին Այթնափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի 35 ZR 108 համարանիշի և Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած առանց համարանիշի եռանիվ մոտոցիկլետը։

Բախման հետևանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել էր, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը