Լրահոս

07.01.2020 19:17


Գյումրիում բնակարաններից մեկում քաղաքացու դի են հայտնաբերել

Գյումրիում բնակարաններից մեկում քաղաքացու դի են հայտնաբերել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 7-ին ժամը 16:23-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Ռոզա Ջ.-ի (ծնված 1939 թ.) բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել նրա դին:

Այս խորագրի վերջին նյութերը