Լրահոս

08.01.2020 11:30


Բախվել են Hyundai-ը, Lexus-ը, Opel-ն ու կայանված Lada-ն. Hyundai-ը կողաշրջվել է, Lexus-ը հայտնվել է կանգառում. կան վիրավորներ

Բախվել են Hyundai-ը, Lexus-ը, Opel-ն ու կայանված Lada-ն. Hyundai-ը կողաշրջվել է, Lexus-ը հայտնվել է կանգառում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ «էլեկտրոնիկա» խանութների ցանցի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի 36 DF 370 համարանիշի, Lexus RX 350 մակնիշի 01 ԼM 002 համարանիշի, Opel մակնիշի 35 XL 265 համարանիշի և կայանված վիճակում գտնվող Lada Priora մակնիշի B 806 PT 123 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai-ը կողարջվել է, իսկ Lexus-ն էլ հայտնվել է կանգառում:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում կոչումով՝ գեներալ-մայոր է:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը