Լրահոս

08.01.2020 15:30


Արմավիրում հայրը փրկել է որդու կյանքը

Արմավիրում հայրը փրկել է որդու կյանքը

Երիտասարդը գտնվում վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։

Արմավիրում հայրը կանխել է որդու ինքնասպանության փորձը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ, կեսգիշերին մոտ, անգիտակից վիճակում Արմավի քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ տղայի կյանքը փրկել է հայրը։ Նա որդուն կախված է գտել բակում։ Տղամարդն անմիջապես պարանը կտրել է ու տղային հասցրել բուժհաստատություն։ Երիտասարդը գտնվում վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Այս խորագրի վերջին նյութերը