Լրահոս

08.01.2020 16:50


Գավառում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու ВАЗ 2110-ը. 3 վիրավորների մեջ կա երեխա

Գավառում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու ВАЗ 2110-ը. 3 վիրավորների մեջ կա երեխա

Երեկ՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:140-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում բախվել են Գավառի բնակիչներ, 64-ամյա Կարապետ Գասպարյանի վարած Lexus մակնիշի N 070 AB 777 RUS համարանիշի և 29-ամյա Վահան Դվոյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 36 MR 194 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Դվոյանի ուղևորներ, Գավառի բնակիչներ, 23-ամյա Նորայր Ջևիկյանը, 20-ամյա Թագուհի Օհանյանը և 5-ամյա Նարեկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը