Աշխարհ

08.01.2020 20:13


Ստամբուլի քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան

Ստամբուլի քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հանդիպել և շնորհավորել է հայ համայնքին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Հունվարի 6-ին Իմամօղլուն նախ այցելել է Ստամբուլի Յենիքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Ստեփանոս եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետև քաղաքապետն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարանի Սբ. Աստվածածին մայր եկեղեցի, որտեղ էլ հանդիպել է պատրիարք Սահակ Մաշալյանի հետ:

Հանդիպմանն առաջինը ելույթ ունեցած Մաշալյանը Իմամօղլուին շնորհակալություն է հայտնել Ստամբուլի քաղաքապետարանի կազմում կրոնական փոքրամասնությունների խնիրներով զբաղվելու նպատակով նոր բաժին հիմնելու համար:

Իմամօղլուն ելույթի ժամանակ Ստամբուլի հայ համայնքին շնորհավորել է նոր տարվա ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ ու բարեմաղթանքներ հղել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը