Աշխարհ

09.01.2020 21:55


Թուրքիան աշխարհի 3 երկրներից մեկն է, որտեղ ամենաքիչն են վստահում Թրամփին

Թուրքիան աշխարհի 3 երկրներից մեկն է, որտեղ ամենաքիչն են վստահում Թրամփին

Սոցիոլոգիական ուսումնասիրություններով զբաղվող Ամերիկյան «Pew» ընկերությունն աշխարհի տարբեր երկրներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե արտերկրում ինչպիսի վարկանիշ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հարցումները կատարվել են 2019-ի գարնանը և ամռանը 33 երկրներում: Ըստ այդմ՝ ընդհանուր հարցվածների 64 տոկոսը նշել է, որ չի վստահում ԱՄՆ-ի նախագահին:

Թրամփին ամենաշատը չեն վստահում Մեքսիկայում: Այս երկրում հարցվածների 89 տոկոսը անվստահություն է հայտնել նրան: Մեքսիկային հաջորդում է Գերմանիան, որտեղ հարցվածների 85 տոկոսը նշել է, որ չի վստահում Թրամփին: Եռյակը եզրափակում է Թուրքիան: Այս երկրում Թրամփին չի վստահում հարցվածների 85 տոկոսը, վստահում է միայն 11 տոկոսը: Թուրքիային հաջորդում են Շվեյցարիան ու Ֆրանսիան:

ԱՄՆ-ի նախագահին ամենաշատը վստահում են Ֆիլիպիններում: Այս երկրում ԱՄՆ-ի նախագահին վստահություն է հայտնել հարցվածների 77 տոկոսը: 2-րդ երկիրը, որտեղ շատ են վստահում Թրամփին, Իսրայելն է (71):

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը