Աշխարհ

09.01.2020 18:09


Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Հունվարի 8-ի երեկոյան զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Ալլահյարով Թեյմուր Ալլահի օղլուն (Allahyarov Teymur Allahi oğlu): Այս մասին հայտնել է ռազմական թեմաներով զբաղվող սոցցանցային ադրբեջանական էջերից մեկը:

Նշվում է, որ Ալլահյարովը բանակ էր զորակոչվել Ադրբեջանի Իսմայիլլի շրջանից: Հոսպիտալ էր տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդությամբ:

2020թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և այլ ուժային կառույցների 3 կորստի մասին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը