Աշխարհ

10.01.2020 14:28


Թուրք նավաստիներ են անհայտ կորել ռուսական լցանավի հետ իրենց նավի բախումից հետո

Թուրք նավաստիներ են անհայտ կորել ռուսական լցանավի հետ իրենց նավի բախումից հետո

Թուրքական ձկնորսանավը ռուսական դրոշի ներքո նավարկող լցանավի Է բախվել Բոսֆորի նեղուցի շրջանում, ինչի հետեւանքով երեք մարդ անհայտ կորել Է: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել Է «Անադոլու» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 10-ին տեղական ժամանակով 06:35-ին Ստամբուլի Սարըյերի շրջանի մերձակայքում:

Նշվում Է, որ բախումից հետո նավակը ջրասույզ Է եղել: Այնտեղ գտնվող վեց հոգուց երեքին հաջողվել Է փրկել: Եվս երեք մարդ առայժմ համարվում Է անհայտ կորած:

Առայժմ չկա տեղեկավտություն, թե ինչն Է դարձել բախման պատճառը: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, հաղորչել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը