Լրահոս

10.01.2020 17:31


«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանում հրդեհ է բռնկվել

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանում հրդեհ է բռնկվել

Հունվարի 10-ին, ժամը 11:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի մոտակայքում գտնվող շինությունում այրվում է կուտակած ստվարաթուղթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:17-ին, մարվել՝ 12:28-ին:

Պարզվել է, որ շենքին կից գտնվող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանում (մոտ 20 քմ) այրվել են կուտակած ստվարաթուղթ (մոտ 6 խմ), տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ) և ներսում գտնվող գազի բալոնից (20 կգ) արտահոսած գազը:

Փրկարարները գազի բալոնը դուրս են բերել պոմպակայանից և փակել փականը:

Այս խորագրի վերջին նյութերը